Ալավերդիում թալանել են թիվ 1 հիմնական դպրոցը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Հոկտեմբերի 7-ին ոստիկանության Թումանյանի բաժին է դիմել Ալավերդի քաղաքում հաշվառված, 47-ամյա Կարինե Ռամազյանը և հայտնել, որ հոկտեմբերի 6-ի ժամը 16:00-ից մինչև հոկտեմբերի 7-ի ժամը 07:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք վնասել են Ալավերդի քաղաքի Սպենդիարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի 1-ին հարկի երկրորդական մուտքի դուռը, ապա մտել դպրոցի տարածք և 1-ին հարկում գտնվող կաթսայատան սենյակից ապամոնտաժելու միջոցով գողացել են 2 հատ «BRE ՏHIANO» տեսակի ջեռուցման կաթսա: Գ. Շամշյանի տեղեկություններով՝գողը կամ գողերը դպրոցին պատճառել են մոտ 1,5 մլն դրամի վնաս: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի խումբը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Ռամազյանը նշված դպրոցի տնօրենն է: