Ահազանգ. Լոս Անջելեսում վեց ամսվա տեղումները...

Հարավային Կալիֆոռնիայում՝  ներառյալ Լոս Անջելեսի շրջանում հայտարարվել է ջրհեհեղի վտանգ։

Ավելի քան 16 մլն մարդ գտնվում է հազվագյուտ բարձր վտանգի ներքո։ Ըստ ամրիկյան ԶԼՄ-ների, կանախատեսվում է, որ մինչև երեքշաբթի կթափվի այնքան անձրև, որքան սովորաբար լինում է կես տարվա ընթացքում։

Ուժեղ փոթորիկն արդեն վնասներ է պատճառել։ Առնվազն երեք մարդ մահացել է ուժեք քամուց ծառերի տապալման հետևանքով։ Կալիֆոռնիայում հոսանքազրկված է ավելի քան 350 հազար տուն և ձեռնարկություն, հիմնականում նահանգի հյուսիսային և կենտրոնական մասերում:

Ստեղծված պայմաններում ամեն ժամ ավելանում է չեղարկված ու հետաձգված թռիչքների թիվը։