Տաջիկստանում տեղակայված «Մի-24» եւ «Մի-8ՄՏՎ5-1» ռուսական ռազմաբազաների ուղղաթիռներն Աֆղանստանում սրված իրավիճակի ֆոնին վարժանքներ են անցկացրել պայմանական թշնամու ուղղությամբ հրթիռների արձակմամբ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Կենտրոնական ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
Բացի այդ, վարժանքներին ներգրավվել են թռիչքային, ինժեներա-տեխնիկական անձնակազմի, ինչպես նաեւ օժանդակության եւ թռիչքի կառավարման խմբի մոտ 100 զինծառայող:
«Օդաչուները Գիսարի օդանավակայանից թռել են պայմանական հակառակորդի կենդանի ուժի կենտրոնացման վայր եւ թաքնված մոտեցել են կրակի կիրառման գոտի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Գետնից մոտ 50 մ բարձրության վրա գտնվող ինքնաթիռները «Ս-8» դասի չկառավարվող հրթիռներ են արձակել: Օդային հարվածի արդյունքում վերացվել է ավելի քան 15 պայմանական ցամաքային թիրախ:
«Թալիբան» ահաբեկչական շարժման կողմնակիցների հետ մարտերից հետո աֆղան զինվորականները ստիպված են փախնել Տաջիկստան: Աֆղանստանի ավելի քան հազար զինվորական է արդեն անցել հանրապետության տարածք: Լարված իրավիճակի կապակցությամբ Մոսկվան հաստատել է զինյալների կողմից սպառնալիքի դեպքում Դուշանբեին օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը:



