Ադրբեջանը վստահեցրել է, որ երկրում իսրայելակա...

Այն պնդումները, թե Ադրբեջանում իսրայելական ռազմաբազաներ կան, կամ թե Բաքուն Իսրայելի համար «փրկօղակ» է, սև քարոզչություն են և սուտ, որոնք տարածվում են Թուրքիայի և Ադրբեջանի թշնամիների կողմից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, փոխանցում են տեղական լրատվամիջոցները։

«Մենք պատրաստ ենք ցանկացած ստուգման. թող գան և զննեն մեր տարածքի յուրաքանչյուր մետրը։ Եթե այստեղ Իսրայելին պատկանող որևէ բան գտնեն, ապա մենք այս մեղադրանքների հեղինակներին դա ուսումնասիրելու հնարավորություն կտանք»,- վստահեցրել է Հաջիևը։