Այս մասին BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ պատասխանելով Ադրբեջանի կողմից Սյունիքի գրավման սպառնալիքի վերաբերյալ՝ Հայաստանի մտահոգությունների մասին հարցին։
«Մենք ընդունում ենք, որ այն Հայաստանի ինքնիշխան տարածքն է։ Բայց մեզ համար կարևոր է իմանալ, թե մյուս կողմն ինչպես է ապահովելու միջանցքի երթևեկության անվտանգությունը»,- նշել է Ամիրբեկովը՝ հավելելով. «Մեզ անհրաժեշտ են յուրաքանչյուր ուղևորի անվտանգության հուսալի երաշխիքներ, ով գնացք է նստում Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան կամ հակառակ ուղղությամբ մեկնելու համար»:
Ամիրբեկովը հավելել է, որ Բաքուն պատրաստ է բանակցությունների, բայց եթե Հայաստանը որոշի հետաձգել գործընթացը, ապա Ադրբեջանը պատրաստ է երթուղի հարթել Իրանի տարածքով։



