Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն, անկախ հանգամանքներից, կկատարի իր առջև դրված խնդիրները՝ մեկնաբանելով Ուկրաինայի շուրջ Ալյասկայում նախատեսվող հանդիպման մոտեցումների փոփոխությունը։

Անդրադառնալով բանակցային գործընթացին և Միացյալ Նահանգների դիրքորոշմանը՝ Լավրովը մեջբերել է հայտնի ռուսական ասացվածքը.

«Մեր խիղճը մաքուր է։ Ինչպես ասում են՝ «պացանի խոսք»․ պացանն ասաց՝ պացանն արեց։ Մենք ասացինք՝ պատրաստ ենք։ Դե, մյուս կողմից այդ մոտեցումը փոփոխվել է՝ դատելով Ռուբիոյի մեջբերումից»,- ասել է նա։

Միաժամանակ, նա շեշտել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2024 թվականի հունիսին սահմանված խնդիրներն անպայման կկատարվեն։