Ադրբեջանը պատերազմում զոհվածների նոր թիվ է հր...

44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական բանակի զոհերի թիվը 2 հազար 907 է, անհետ կորած է համարվում 7 զինծառայող, նրանց հայտնաբերմանն ուղղված որոնողական աշխատանքները շարունակվում են։

Այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի զինվորական դատախազ Խանլար Վելիևը։  Հայտնում է interfax.az-ը։

Հիշեցննեք. որ սեպտեմբերի 27-ին Բաքվում քայլերթ է անցկացվել՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների։  Քայլերթը գլխավորել են երկրի նախագահ Իլհամ Ալիևն ու առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան: Մասնակիցները քայլերթը կատարել են զոհված հերոսների լուսանկարներով: Ըստ արբանյակային տվյալների՝ քայլերթին մասնակցել է ավելի քան երեք հազար մարդ։