Ադրբեջանը հայկական կողմին «ժամանակ է տալիս ճի...

«Ադրբեջանը գտնվում է երկկողմ միջպետական ​​մակարդակով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ խաղաղության պայմանագրի ստորագրման և դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման վերջնական նպատակի համար»։  Այդ մասին հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։ 

Ադրբեջանը հայկական կողմին «ժամանակ է տալիս ճիշտ եզրակացություններ անելու»:

Միջազգային հանրությունը պետք է ստիպի Հայաստանին «դադարեցնել Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարող գործողությունները», բարեխղճորեն մասնակցել հետկոնֆլիկտային կարգավորման բանակցություններին,- ասվում է  հայտարարության մեջ։