Ադրբեջանը Հայաստանին կներկայացնի խաղաղության...

Ադրբեջանը Հայաստանին կներկայացնի խաղաղ համաձայնագրի իր պատասխան առաջարկները։

Այս մասին Սերբիայի արտաքին գործերի նախարար Մարկո Ջուրիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Բայրամովը նաև հայտարարել է, թե «իմ հարգելի գործընկերոջը տեղեկացրի այս ընթացքում ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ մեր ձեռնարկած քայլերի մասին»։

«Ես հայտնել եմ խաղաղության համաձայնագրի առաջընթացի և երկու երկրների միջև սահմանների սահմանազատման գործընթացում գրանցված առաջընթացի մասին»,- նշել  է նա։