Ադրբեջանում որոշել են դատել իրենց մոտ գտնվող...

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը տեղեկացրել է, որ առաջիկայում կավարտվեն «Ղարաբաղում կռված հայ վարձկանների եւ ահաբեկիչների» առնչությամբ հարուցված քրեական գործերի քննությունը եւ դրանք կփոխանցվեն դատարան։ Ադրբեջանում չեն մանրամասնել, թե ովքեր են «հայ ահաբեկիչներն ու վարձկանները», սակայն նշել են, որ նրանցից մեկի գործն արդեն ուղարկվել է Բաքվի ռազմական տրիբունալ, ով Լիբանանի քաղաքացի է։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական minval.az-ը։