
Ադրբեջանի իրավապահ մարմինները ձերբակալել են Ադրբեջանի ՊՆ գլխավոր վարչության գաղափարական աշխատանքի և բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գեներալ-մայոր Բեքիր Օրուջևին։ Այս մասին հայտնում է APA-ն։
Բեքիր Օրուջևին բերման ենթարկելու պատճառը չի նշվում։ Ենթադրաբար, գեներալ-մայորը «Տերտերի գործով» կասկածյալ է։