Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով մեկնել...

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստան։

«Այցի շրջանակում հուլիսի 17-ին երկկողմ հանդիպում է նախատեսված Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախօրեին հայտնել էր, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցերը։