Ադրբեջանցիները չեն թույլատրել ռուս խաղաղապահն...

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Թվիթերյան իր միկրոբլոգում  ներկայացրել է տեսանյութ, որում ռուս խաղաղապահը մոտենում է Լաչինի միջանցքը փակած այսպես կոչված բնապահպան ադրբեջանցի բնապահպանենրին, հորդորում  ճանապարհ բացել դեպի Լաչինի միջանցք ռուս խաղաղապահների ավտոշարասյան համար։

Մերժում ստանալով ռուս խաղաղապահը հրամայում է շրջվել և հետ գնալ։

«Ադրբեջանական կեղծ հորինվածքի ևս մեկ ապացույց», - կից հավելել է Գեղամ Ստեփանյանը: