Ադրբեջանցիները չեն բավարարվելու իրենց ձեռքբեր...

Ադրբեջանցիները չեն բավարարվելու իրենց ձեռքբերածով և շարունակելու են վերցնել նոր տարածքներ: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Լիլիթ Թումանյանը:

«Մի քանի անգամ արված նախազգուշացումը, որ Նիկոլ Փաշինյանի հռչակած խաղաղությունը,թե այլևս պատերազմ չի լինելու և հաշտ ու հանգիստ ենք ապրելու, կեղծ է և սուտ, արդեն իրականություն է դառնում: Պատահական չէ, որ ադրբեջանցիները հիմա են փորձում օգտվել իրավիճակից՝ հաշվի առնելով տարածաշրջանային լարվածությունը»: