Ադրբեջանի ՆԳՆ-ն 7 մարդու Է ձերբակալել Իրանի օգտին աշխատելու կասկածանքով, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Մասնավորապես հաղորդվում է, որ հատուկ գործողությունն իրականացվել է այդ թվում ադրբեջանական SalamNews լրատվական գործակալությունում և Interaz հեռուստաալիքում։
Բաքվում և մարզերում ձերբակալվել է յոթ մարդ ՝ Ա. Տ. Քերիմովը, է. Ա.Ռահիմովը, Ի. Ա. Ալեքպերովը, Մ. Ն. Ջաֆարովը, Գ. Գ. Ջաբարլին, Ֆ. Ս. Աբդուլովը և Ա. Ա. Ջումշուդովը։
Նշվում է, որ նշված լրատվամիջոցները զբաղվել են Իրանի քաղաքականության և նրա շահերի քարոզչությամբ։