Ադամյանի թատրոնը հոկտեմբերի 13-ին ելույթ կուն...

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական ​​թատրոնը հոկտեմբերի 13-ին Ախալքալաքի մշակույթի տան բեմում հանդես կգա Ա. Ցագարելիի և Կ. Բախուտաշվիլիի «Հին վրացական վոդվիլներ» ներկայացմամբ:

Jnews-ը գրում է, որ Ախալքալաքում թատրոնի մուտքն ազատ է: Ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանի մշակույթի նախարարության կողմից:

Հոկտեմբերի 6-ին Վրաստանում վերացվել է համերգներ և փառատոներ անցկացնելու սահմանափակումը: