
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այսօր համատեղ հեռախոսազրույց կունենա Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև ԵՄ գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ, հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղաին:
Հեռախոսազրույցի ընթացքում կքննարկվի միջուկային հարցը և Իրանի պահանջները, ինչպես նաև կողմերին՝ Իրանի միջուկային օբյեկտների դեմ կատարված հանցավոր հարձակումների համար պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։