Փաշինյանը փորձում է համոզել, որ կարողանա հանր...

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը տանը չի եղել, երբ դիմակավորված հատուկ ջոկատայիններն այսօր՝ նոյեմբերի 4–ի վաղ առաջոտյան ներխուժել են իր տուն՝ խուզարկություններ իրականացնելու համար։

«Տանը եղել են ընտանիքի անդամները, երեխաները։ Հոբելյանական չորրորդն էր։ Փոքրն ուրախացել էր։

Կարծում եմ՝ սա Փաշինյանի՝ ընդդիմադիրներին համոզելու պրոցեսն է էլի, որ Սահմանադրությունը կարողանա հանրաքվեի դնել ու անցկացնել։ Հիշում եք, որ հայտարարեց, որ փորձելու է համոզել ընդդիմադիրներին, որպեսզի Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկեն, համոզում է, աչք է վախեցնում: Ամեն անգամ մի բան տանում են, բայց ընդհանուր համոզում է մեզ հիմա, ցանկանում է համոզել։

67 տեղ խուզարկություն են սկսել, հարյուրավոր մարդկանց կփորձեն կալանավորել, բայց ժողովուրդը թող իմանա, որ սա մեր բոլորի համար է։ Այս ամենին, ինչ մենք առերեսվում ենք, ժողովրդի համար է»,-լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Կարապետյանը։

Նրա խոսքով, Ալիևը Հայաստանին պարտադրում է մի Սահմանդրություն, որը թուլացնելու է մեր երկիրը։ Կարապետյանի խոսքով, իրենք ու իրենց ուժը պատ են հանդիսանում այդ Սահմանադրության դեմ։

«Ադրբեջանցի պաշտոնյաներն ամեն օր հայտարարում են, որ պետք է փոխենք մեր սահմանդրությունը»,-ասաց Կարապետյանը՝ ավելացնելով, որ պայքարը շարունակվում է, դա պայքար է երկրի անկախության համար։