ԱԱԾ ծառայողները Սամվել Կարապետյանի տանն են. ե...

Քննչական կոմիտեի քննիչները վաղ առավոտից խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տներում, ինչպես նաև՝ Կարապետյան ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում։

«Սպասելի էին, իհարկե, համանման գործողությունները։ Այն հատուկ առաջարկներից, որ իշխանությունները խոսում էին, երևի սա այդ հատուկ առաջարկների փաթեթի մեջ է։

Սա պայմանավորված է հերթական քաղաքական պատվերով։ Այստեղ դուք իրավաբանություն մի փնտրեք, սա բացառապես գտնվում է քաղաքական պատվերի, քաղաքական հանձնարարականի, քաղաքական հրամանի շրջանակներում, այստեղ իրավաբանություն չկա։ Գիտեք, սա նոր չէ, ի վերջո Սամվել Կարապետյանը մինչ օրս տնային կալանքի պայմաններում է գտնվում, իսկ նախքան այդ 7 ամիս ԱԱԾ մեկուսարանում, զուտ նրա համար, որ ասել էր՝ մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը։ Այս գործողությունն էլ հենց դրա տրամաբանության ներքո դիտարկեք։

Դե երևի նոր սահմանադրության հետ կապված հարցերում պետք է ԱԱԾ դիմակավորված գործընկերներ լինեն։ Օրինակ, երբ ասում եք՝ սահմանադրության փոփոխություն, առաջինը չեք պատկերացնո՞ւմ, օրինակ խուզարկություն «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջնորդի, «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդի բնակության վայրերում՝ բազմաթիվ ԱԱԾ ծառայողների մասնակցությամբ։ Տենց չեք պատկերացնո՞ւմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։