Եվրոպական երկրներին, այդ թվում՝ Ֆրանսիային և Իտալիային, կործանման վտանգ է սպառնում՝ հաշվի առնելով նրանց այսօրվա մտահոգիչ վիճակը։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Fox News» հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում։
«Նայեք Եվրոպային. այն մահանում է։ Նայեք, թե ինչ է կատարվում Ֆրանսիայում, Իտալիայում և այդ բոլոր մյուս երկրներում։ Նրանց գործերը սարսափելի են, նրանք կարող են նույնիսկ չգոյատևել։ Իսկ մենք ծաղկում ապրող երկիր ենք և ցանկանում ենք, որպեսզի դա այդպես էլ մնա»,- ասել է Թրամփը։



