6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուր...

6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արեւմուտքում։ Երկրաշարժի  էպիկենտրոնը գտնվել է Իզմիր նահանգի Սեֆերլիխիսար քաղաքի շրջանում, Այս մասին հայտնում է AFAD-ը:
Ստորգետնյա ցնցումների օջախի խորությունը կազմել է 16,5 կմ։ Երկրաշարժը զգացվել է երկրի արևմուտքում և Ստամբուլում։ Տուժածների և նյութական վնասի մասին առայժմ տեղեկություններ չկան: