Թուրքիայի հարավարևմտյան Մուղլա նահանգում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում են Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման վարչությունից: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Էգեյան ծովում`7.61 կմ խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հայտնվում։



