
Նշավան գյուղում 42-ամյա տղամարդը խեղդել, ապա մորթազերծ է արել Հասկի ցեղատեսակի իր շանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:
«Հունիսի 9-ին Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Նշավան գյուղի բնակիչը սատկեցրել է իր շանը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օրեր առաջ 42-ամյա տղամարդը հարևանի հավերն ուտելու համար խեղդել, ապա մորթազերծ է արել Հասկի ցեղատեսակի իր շանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։