«Վեր ենք հանել 2015-2018 թվականների ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունը: Այս 4 տարիների ընթացքում տեղի է ունեցոլ 10737 ՃՏՊ, որի հետրևանքով մահացել է 1234 քաղքացի, տուժել են 20319-ը: Սա շատ մեծ թիվ է: Միանժամանակ մենք փորձել ենք հանել, ոբոլոր այն թվերը, որոնք վերաբերվում են կիսամյակներին:
Այսպես` 2018 թվականի առաջին կիսամյակում տեղի է ունեցել 1711, 20129-ին` 2108 ճտպ: Կիսամյանկների դեպքում աճ է գրանցվել նաև զոհերի և տուժողների թվքանակի առումով»,- այս մասին այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց ԱԻՆ Փրկարար ծառայության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վրեժ Գաբրեիլյանը:
Նա նաև նշեց, որ առհասարկ ճտպ-ները մի քնի բաղադրինչ ունեն, առաջինը` տրանսպորտային միջոցների անսարք լինելու բաղադրչն է, երկրորդը` ավտոճաանապարհների և մայրուղիների վիճակը, երրորդը` ճանապարհատրոնսպորտային երթևեկության մասնակիցների «կուլտուրան»:
«Ինչքան էլ լավ օրենքներ և կանոններ ունենանք, եթե երթևեկությկան մասնակիցները` վարոդները և հետնիոտները չունենեն համապատասախպանմ կուլտուրա, չենք կարող լավ պատկեր ունենել: Այս մշակույթը մեզ մոտ դեռ սխալ է ձևավորված»,- ասաց Գաբրեիլյանը:



