
Շատերը հարցնում են, թե ինչ տարբերություն երրորդ հանրապետության և չորրոդ հանրապետության միջև: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում հրապարակված տեսանյութում, որը վերնագրել է՝ «Մի րոպե, մի բան ասեմ 4»:
«Երրորդ և չորրորդ հանրապետության տարբերությունն այն է, որ 3-րդ հանրապետությունը հիմնվել է կոնֆլիկտի տրամաբանության վրա, 4-րդը՝ խաղաղության տրամաբանության վրա:
Երրոդ հանրապետությունում Սահմանադրության ժողովրդի ազատ կամաարտահայտմամբ և քվեարկությամբ ընդունված լինելն խիստ կասկածելի է, 4-րդ-ում՝ նման կասկած ընդհանրապես պետք է չլինի:
Երրոդ հանրապետությունում իշխանության պատկանելն ժողովրդին հարաբերական է և ֆորմալ, 4-րդ-ում՝պետք է լինի հստակ և անառարկելի:
Եվ ի վերջո, երրորդ հանրապետությունը հայրենիքի մասին երազելու, հայրենիք փնտրելու, երազանքի հայրենիք փնտրելու մասին է, 4-րդը այն մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը մեր երազանքների հայրենիքն է և հայրենիք փնտրելու կարիք չկա»,-ասել է Փաշինյանը: