2023թ.-ից մենք ունենք Երևանի կենդանաբանական ա...

2023թ.-ից մենք ունենք Երևանի կենդանաբանական այգու զարգացման նոր ծրագիր, որն առաջին հերթին լուծելու է կենդանիների պահպանման պայմանների խնդիրը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ըստ նախագծի՝ կառուցվում են նոր՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան ազատավանդակներ, ճեմուղիներ, կձևավորվի կանաչապատ և հարմարավետ միջավայր, կարդիականացվեն ենթակառուցվածքները, կընդլայնվի այգու տարածքը:

Կենդանաբանական այգու նոր ծրագրի հիմքում՝ կենդանիներին իրապես ազատ պայմաններում ապրելու հնարավորություն ստեղծելն է»,-գրել է նա։