Կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, որ 2022 ֆինանսական տարվա դաշնային բյուջեն ներառելու է 950 հազար ԱՄՆ դոլարի ֆինանսավորում Գլենդելի կենտրոնում Կալիֆոռնիայի Հայ-ամերիկյան թանգարանի եւ մշակութային կենտրոնի կառուցմանն ու զարգացմանն աջակցելու համար։
«Հայկական ծագում ունեցող ամերիկացիները մեր ազգի անբաժան մասն են՝ հարստացնելով մեր սովորույթները, ավանդույթներն ու համայնքները»,- ասել է Շիֆը։ «Նրանց պատմությունը ամերիկյան պատմությունն է, հույսի պատմությունը դժվարությունների առջեւ, համառության ու նոր նախաձեռնությունների պատմությունը։ Հայ-ամերիկյան թանգարանը եւ Կալիֆոռնիայի մշակութային կենտրոնը կապահովեն պատմության հարատեւությունը ապագա սերունդների համար»։
Շիֆը մասնակցել է Գլենդելի Կենտրոնական այգում տեղի ունեցող հիմնարկեքի արարողությանը, որտեղ կառուցվելու է երկհարկանի շենք՝ 50 000 քառակուսի ֆուտ մակերեսով։
«Ինձ համար մեծ պատիվ է աշխատել իմ հայ-ամերիկացի ընտրողների հետ հանուն ճանաչման եւ արդարության»,- ասել է Շիֆը՝ հայտարարելով թանգարանի համար բյուջետային հատկացումների մասին։
«Ես շատ ուրախ եմ, որ ներդրումներն այս կարեւոր մշակութային կենտրոնում կներառվեն պետական ֆինանսավորման փաթեթում, եւ ես կշարունակեմ հասնել դրա ընդունմանը»։



