17 դժբախտ դեպք աշխատավայրում՝ 2020-ի ընթացքու...

Աշխատանքային իրավունք. Աշխատողների առողջության և անվտանգության ապահովման բնագավառ․

2020թ․ ընթացքում Տեսչական մարմինը տեղեկատվություն է ստացել աշխատավայրում տեղի ունեցած 17 դժբախտ դեպքի վերաբերյալ, որից 4-ը մահվան ելքով։

-2 դեպք՝ մշակող արդյունաբերության ոլորտ,
-1դեպք՝ շինարարության ոլորտ,
-1 դեպք՝ հանքարդյունաբերության ոլորտ։

Արձանագրված դժբախտ դեպքերի հետևանքով տուժել է 28 մարդ։

- Ծանր մարմնական վնասվածքի դեպքեր՝ 6,
- Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքների դեպքեր՝ 22։

2020 թվականին աշխատավայրում վնասվածքներ ստանալու դեպքեր ամենահաճախը գրանցվել է հանքարդյունաբերության ոլորտում։

Տեսչական մարմինը մեկ անգամ ևս հիշեցնում է՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 261-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ աշխատավայրում աշխատողի մահվան դեպքում գործատուն պարտավոր է դեպքի մասին անհապաղ հայտնել ԱԱՏՄ։

ՀՀ կառավարության 23.03.2006 N 458-Ն որոշման համաձայն՝ դժբախտ դեպքի ծառայողական քննության ավարտից հետո՝ 3-օրյա ժամկետում, ծառայողական քննության նյութերն ակտի հետ մեկտեղ պետք է ուղարկվեն տեսչական մարմնին։