Այսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 15։40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 74 կմ հատվածում՝ «Խաչմերուկ» սուպերմարկետի հարևանությամբ, բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «DAF» մակնիշի բեռնատարը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։