Զուրաբիշվիլին սպառնացել է «տապալել ռեժիմը», ե...

Եթե կառավարող «Վրացական երազանք» կուսակցությունը եւ ընդդիմությունը փոխզիջման չհասնեն նոր խորհրդարանական ընտրությունների նշանակման հարցում, ապա Վրաստանին սպասում է «ռեժիմի տապալում», հայտնել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձում, նրա խոսքերը մեջբերել է Interpressnews-ը։

«Ճգնաժամը հասել է այնպիսի փուլիոր մեզ այլ ելք չի մնում։ Եվ մենք փորձել եւ փորձարկել ենք բոլոր հնարավոր իրավական միջոցներն այս ճգնաժամը զսպելու համարքանի դեռ այն չի հասել այդպիսի չափերի։ Սրանք դատավարություններ էինբայց մենք արդյունքի չհասանք մեր դատարանների տխուր վիճակի պատճառով»,- ասել է նա։

Այնոր Սահմանադրական դատարանը չընդունեց եւ չքննարկեց «Վրացական երազանքի» հաղթանակի հայցըըստ Զուրաբիշվիլու, «ստեղծել է նոր հակասահմանադրական իրավիճակ»։ «Ոչ լեգիտիմ խորհրդարան չպետք է գումարվի առանց ինձ կամ առանց Սահմանադրական դատարանի պատասխանի»,- նշել է Վրաստանի նախագահը։

Նա ավելացրել էոր հայցը ներկայացվել է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանսակայն այն «այսօր կամ վաղը պատասխան չի տա»։ «Ոչ մի իրավականսահմանադրական ճանապարհ չի մնացելմնում է նոր ընտրություններ նշանակել, եւ սա ժողովրդի պահանջն էիմ եւ քաղաքական կուսակցությունների պահանջը»,- ասել է պետության ղեկավարը։

Զուրաբիշվիլին կարծում է, որ ստեղծված իրավիճակի երկու լուծում կա՝ կա՛մ նոր ընտրություններ անցկացնել մինչեւ դեկտեմբերի 29-ը եւ «վերականգնել ընտրողների վստահությունը», կա՛մ «տապալել գործող ռեժիմը»։ «Այս ռեժիմն ինքնըստինքյան փլուզվում է, եւ ոչ ոք դրան չի մասնակցում, դուք եք մեղավոր՝ իշխանության ղեկին գտվողներդ, քանի որ ժամանակին ուշքի չեկաք եւ չտեսաք, թե ինչպես պետք է վարվել այս երկրի հետ»,- եզրափակել է նա։