Ուզում են ներողություն խնդրել մեր ընտրողներից...

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Էյրամջյանը ավագանու այսօրվա արտահերթ նիստի ընթացքում ելույթով հանդես եկավ, ու ասաց, որ հնարավոր է՝ մոտ ապագայում այեւս չաշխատի։

Անդրադառնալով տեւական ժամանակ իր բացակայություններին՝ Էյրամջյանն ասաց, որ դրանք պայմանավորված են եղել առողջական խնդիրներով։

«Ուզում են ներողություն խնդրել մեր ընտրողներից, եթե ստիպված լինեմ ճանապարհի կեսից կիսատ թողնել իմ աշխատանքը։ Ներողություն եմ խնդրում կիսատ թողած գործերի համար։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն քաղաքապետին, իմ խմբակցության անդամներին ու ընդդիմադիր գործընկերներին»,-ասաց ավագանու անդամը։