Անկախ նրանց, թե ինչ ձևակերպում է տրված, զինված ուժերի հետ հանդիպում իրականացնել և ենթադրաբար հանձնարարականներ տալը նախագահի լիազորությունների շրջանակներում է: Այս մասին դատարանում դատական նիստի ընթացքում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերագրվող մեղադրանքը:
Ըստ մեղադրողի՝ Ռոբերտ Քոչարյանն իր հրամանագրով ապօրինի կերպով սահմանել է զինված ուժերի ներգրավման կարգ և բանակն օգտագործել է ներքաղաքական գործընթացներում: Նշվում է, որ նախագահի պաշտոնական լիազորությունների սահմաններն անցնելու հետևանքով կոպտորեն խախտվել են քաղաքացիների՝ խաղաղ հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքները։
««Այդ գործողությունը իրավաչափ կամ ոչ իրավաչափ գնահատելով, ակնհայտ անցնելով իր լիազորությունների կատարման դաշտը» նախադասությունը հենց առաջին օրինակն է, որ սա չի կարող գնահատման լինել ոչ կոնտեքստում, ոչ կոնտեքստից դուրս, և ոչ էլ կոնտեքստի մեջ, երբ խոսում ենք լիազորությունները գերազանցելու մասին։ Տեսականորեն, եթե ընդունենք, որ սա ճիշտ է, թեպետ ապացույցները ցույց են տալիս, որ սխալ է, դա գնահատման չի կարող դրվել: Սահմանադրության 49-րդ հոդվածով սահմանվում են օրենսդրական ուղենիշներ Հանրապետության նախագահի լիազորությունների բովանդակության մեկնաբանության համար, մեկնաբանման հոդվածը ինքնին բավարար է սահմանադրական հիմքերին, որպեսզի առանց լրացուցիչ լիազորությունների նախագահն իրականացնի բազմապիսի իշխանական գործողություններ որպես պետության գլուխ»,- նշել է Օրբելյանը:
Օրբելյանը շեշտում է՝ Սահմանադրության պահպանման գործառույթի շրջանակներում նախագահը կարող է քայլեր ձեռնարկել, որ քաղաքական հարցերում զինված ուժերը պահպանեն չեզոքություն:
«Նախագահը ունի սահմանադրական լիազորություններ՝ համակարգել բոլոր պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, որոշում ընդունել զինված ուժերի օգտագործման մասին՝ ապահովելով Հայաստանի Հանրապետության համաձայնությունը: Հանրապետության շրջանի վրա են դնում երկրի համար կենսական նշանակություն ունեցող այնպիսի արժեքի երաշխավորումը, ինչպիսին է երկրի անվտանգությունը, Հանրապետության նախագահի նման խնդրի իրականացում վերապահելը մեծապես պայմանավորված էր ժողովրդի կողմից նրա ուղղակի ընտրության փաստում: Իմիջիայլոց՝ 2015 թվականի փոփոխություններից հետո այդ լիազորությունները հանվել է Կառավարության վրայից և ըստ էության պառլամենտի վերահսկողության դաշտում է արդեն գտնվում։
Ստացվում է, որ նախագահն առնվազն ունեցել է իր կարգավիճակից բխող գործողություններ կատարելու իրավասություն, այլ հարց է, թե դրա իրագործման այլ ինչ եղանակներ են եղել, մինչդեռ եղանակների ընդգրկության առնչությամբ նախագահը գործում է անձեռնմխելիությունից: Մեղադրանքի ընդհանուր գծերից պարզ է դառնում, որ նախագահին մեղսագրվում է իր լիազորություններից ակնհայտ դուրս գալը, մինչդեռ վերոգրյալ մեկնաբանությունը ուղիղ վկայում է այն մասին, որ վերջինս գործել է իր լիազորությունների և դերի դիրքում, այլ կերպ ասած, նման վարքագիծ դրսևորելու իրավասություն նախագահը ունեցել է, որը անհերքելի փաստ է»,- շեշտել է Օրբելյանը:
Հիշեցնենք, որ գործը վերաբերվում է 2008 թվականի «Մարտի 1-ի» իրադարձությունների իրավական պատասխանատվությունը որոշելու համար:



