Զրո քաղված դասեր. Իրանի ԱԳ նախարար

Բարի կամքը ծնում է բարի կամք. թշնամանքը ծնում է թշնամանք: Այս մասին X-ի էջում գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:

«47 տարվա ընթացքում ամենաբարձր մակարդակով ընթացող ինտենսիվ բանակցություններում Իրանը բարեխղճորեն ներգրավվել է ԱՄՆ-ի հետ՝ պատերազմին վերջ դնելու համար:

Սակայն, երբ «Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրից» ընդամենը մի քայլ էինք հեռու, մենք բախվեցինք մաքսիմալիզմի, խաղի կանոնների փոփոխության և շրջափակման:

Զրո քաղված դասեր: Բարի կամքը ծնում է բարի կամք: Թշնամանքը ծնում է թշնամանք»,- գրել է Արաղչին: