Զորակոչային որոշակի գործընթացներ են տեղի ունե...

Այսօր կառավարության նիստին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան,  ներկայացնելով զորահավաքային նախապատրաստության ու զորահավաքի գործընթացում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների համաձայնեցված գործունեության կազմակերպման նպատակով ուսումնավարժական հավաքներ և պարապմունքներ անցկացնելու մասին որոշման նախագիծը,  տեղեկացրեց, որ զրավարժությունները կանցկացվեն սեպտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 5-ը։

Նախարարը նաև հայտնեց, որ նման մասշտաբով զրավարժություններ չենք ունեցել, սակայն ամեն ինչ տեղի է ունենում միջազգային պարտավորությունների շրջանակում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտենց, որ նախարարի նշած օրերին քաղաքացիները կնկատեն, որ տեղի են ունենում պրոցեսներ.

«Որոշակի զորակոչային գործընթացներ են տեղի ունենալու, և մեր հայրենակիցներին կոչ եմ անում ակտիվ մասնակցել, քանի որ սա շատ կարևոր միջոցառում է, որի նպատակը մեր երկրի անվտանգության մակարդակը բարձրացնելն է», - նշեց վարչապետը՝ քաղաքացիներին կոչ անելով  չափից ավելի չլրջացնել սա և պատշաճ վերաբերմունք դրսևորել: