Զոհվածների անունները հրապարակելը ես չեմ որոշո...

Զոհերի անուններն անձնական տվյալներ են: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Կարող է ինչ-որ ժամանակ հետո դա հրապարակվի, բայց խնդիրը ոչ թե դրա մեջ է, որ անուններ լինի: Ես ասում եմ 3,833, կոնկրետ թիվ եմ ասում, ՔԿ-ն թիվ է ասում, ես կրկնում եմ:

Մեր մեղքը կայանում է նրանում, որ մենք շատ ավելի պատասխանատու մոտենալով հանդերձ, սուտ թվին թիվ չենք հակադրել:

Զոհվածների անունները հրապարակելը ես չեմ որոշում»,-ասել  է Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նախագահը գրել էր, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ (այդ թվում՝ 78 քաղաքացիական անձինք, 3755 զինծառայողներ):

Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը (այդ թվում՝ 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի։