
Բրիտանական BBC լրատվական ծառայության Hard Talk հաղորդմանը տված հարցազրույցում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է այն հարցին, թե ինչպես է ստացվում, որ վարչապետը հայտարարում է Հայաստանում համակարգային կոռուպցիան վերացնելու մասին, ինչից հետո կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվում է հակակոռուպցիոն գործակալության ղեկավարը։
«Մենք ամիսների ընթացքում կարողացել ենք տեղ հասցնել այն ուժեղ ուղերձը, որ իշխանության ներկայացուցիչներին ճամպրուկներ չեն բերվելու»,- նշել է Մնացականյանը։
Ապա հաղորդավարը նշել է, որ խոսքը վարչապետի վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի գործի մասին է։
«Բայց չէ՞ որ համակարգն արձագանքեց, այսպես չէ՞: Համակարգն արձագանքել է», – ասել է նախարարը։