Զինվորը Ոսկեպարի եկեղեցու մոտակա տարածքում վի...

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քիչ առաջ սահմանապահ զինվորը Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակա տարածքում վիրավորվել է հակահետևակային ականի պայթյունից։ Նրա ոտնաթաթը պոկվել է»։

 

Լրագրողը մեկ այլ գրառմամբ հայտնում է․ «Այսօր՝ հունիսի 6-ին Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ ականի պայթյունից վիրավորված ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողը 2000 թվականի ծնունդ է։ Ծագումով Աշոցքից զինծառայողը ներկայումս բուժօգնություն է ստանում Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում»։