Զինծառայողի փաստաբանը մեկնաբանում է ՊՆ մամուլ...

Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ժամկետային զինծառայող, շարքային Յուրիկ Բրոյանը բուժումը ստանալուց և դուրս գրվելուց հետո չի պատրաստվում ներկայանալ զորամաս: Նա նաև հայտնել էր, որ ռազմական ոստիկանությունը կապ է հաստատել զինծառայողի մոր հետ: Վերջինս պատասխանել է, որ որդին չի պատրաստվում ներկայանալ զորամաս:

Այս կապակցությամբ Politik.am-ը փորձեց մանրամասներ ստանալ Բրոյանի փաստաբան Հայարփի Սարգսյանից, ով սա մեկնաբանեց որպես ՊՆ-ի անկազմակերպվածության հետևանք: ՊՆ-ն տեղյակ է եղել, որ Բրոյանը ծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել, վերջինիս դուրսգրման մասին տեղեկացել է մեկ շաբաթ առաջ, սակայն համապտասխան քայլեր չեն ձեռնարկվել:  

«Տեղեկացել էի, որ վստահորդիս դուրսգրմանը մի քանի օր է մնացել, և մեկ շաբաթ առաջ այցելեցի Նուբարաշենի քաղաքացիական հիվանդանոց, որտեղ գտնվում և բուժում էր ստանում իմ վստահորդ Յուրիկ Բրոյանը: Ըստ բժիշկների` նա այդտեղ չէր կարող բուժում ստանալ, այդ իսկ պատճառով էլ դուրս էր գրվում: 

Քանի որ նա զինծառայող է և ինքնագլուխ չէր կարող դուրս գրվել և տուն գնալ, խնդրեցի նրան իրենց մոտ պահել, որպեսզի ՊՆ-ի հետ մեկտեղ կարողանանք այդ ամենը կազմակերպել, ռազամաբժշկական հանձնաժողովի հետ միասին որոշենք Բրոյանի` ծառայությանը պիտանի լինել-չլինելու հարցը:

Նախ խոսեցի իրեն բուժող բժշկի հետ, ով հայտնեց, որ վստահորդս պիտանի չէ ծառայելուն, և ոչ մի կերպ չի պատկերացնում նրա զինվորական ծառայությունը: Այս կապակցությամբ զանգահարել եմ ՊՆ, պատասխանը եղել է այն, որ Բրոյանի հետ կապված հարցին լուծում կտրվի, և ամեն բան կկզամակարեպիվի»,- հայտնեց փաստաբանը:

ԹԵև Պն-ն մեկ շաբաթ առաջ տեղեկացված է եղել, սակայն որևէ բան չի նախաձեռնել: Այսօր առաջավոտյան փաստաբանը զանգ է ստացել, թե պատրաստվում են հետախուզում սկսել Բրոյանի նկատամաբ, քանի որ գնացել են հիվանդանոց և տեսել, որ զինծառայողը այնտեղ չէ: 

«Իրականում ամեն բան այլ է ներկայացվում, և ոչ էլ մայրն է նման բան ասել: Մորը կանչեն են, ասել որ Բրոյանին դուրս են գրում, մայրն էլ որդուն տուն է տարել: Փաստաթղթերը, եզրակացությունը, որ նա ծառայությանը պիտանի չէ, ուղարկվել է նախարարություն:

Ռազմական ոստիկանությունից նույնպես ահազանգ ստացա, սակայն խոսել եմ, իրավիճակը ներկայացրել, հասկացան, որ Բրոյանը հանցագործ չէ, ինչպես ՊՆ-ն է ներկայացնում»,- ասաց նա:

Հայարփի Սարգսյանը հայտնեց, որ ՄԻՊ գրասենյակից տեղեկացել է` Բրոյանը ռազմական ոստիկանություն չի տեղափոխվելու, այլ Մուրացանի հոսիպտալ, որտեղից նրան կտանեն ռազմաբժշկական հանձնաժողովի նիստին, որպեսզի ևս մեկ անգամ հաստատվի իր` ծառայությանը պիտանի չլինելու եզրակացությունը:

«Բավական չէ այն իրավիճակը, որ իրենք ստեղծել են վստահորդիս համար, այն, որ նրան զորամասում բռնության են ենթարկել, անդառնալի վնաս է կրել` հարց է կբուժվի՞ նա, թե` ոչ, հիմա էլ հետախուզում են հայտարարում, և Արծրուն Հովհաննիսյանը իրեն իրավունք է վերապահում նման հայտարարություն անել, որին լրացուցիչ կանդրադառնամ»,- ամփոփեց փաստաբանը: