Պուտինը մայիսի 9-ին ելույթ կունենա շքերթի մեկ...

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին ելույթ կունենա շքերթի մեկնարկից առաջ, որը այս տարի կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի ցուցադրության։ Այս մասին լրագրողներին հայտնել է նախագահի՝ միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։

«Ինչպես հայտնի է, շքերթը կկայանա, կանցնեն զինծառայողների հետևակային շարասյուները, կթռչեն բարձրագույն օդաչուական խմբերի ինքնաթիռները, կլինի նախագահի ելույթը։ Ընդհանուր առմամբ, ամեն ինչ՝ ինչպես սովորաբար, բացառությամբ ռազմական տեխնիկայի ցուցադրության», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։