Շաբաթ օրվանից Իրանի Թեհրան նահանգի բոլոր պետա...

Շաբաթ օրվանից Իրանի Թեհրան նահանգի բոլոր նախարարությունները, պետական կազմակերպություններն ու գործադիր մարմինները կանցնեն լիարժեք աշխատանքային ռեժիմի։ Այս մասին, ըստ Mehr գործակալության, հայտարարել է Թեհրանի նահանգապետ Մոհամմադ Սադեղ Մոթամեդիանը։

«Դպրոցներն ու բուհերը նույնպես կվերադառնան բնականոն աշխատանքին՝ կրթության, գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարությունների սահմանած կարգով», — հավելել է Մոթամեդիանը: