Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում
«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Վեդիում անչափահաս երեխաների նկատմամբ սեռական բնույթի անառակաբարող գործողություններ կատարելու դեպքով աշխատանքից ազատվել են մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը։
Ազատվածների թվում են նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանն ու Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանը
Հիշեցնենք՝ ըստ Badoyan.news-ի՝ մանկապղծության մեջ կասկածվողները Վեդիի բնակիչներ 65-ամյա Դավիթ Այնազյանն ու 58-ամյա Արթուր Երեմյանն է:



