«Ժողովուրդ». ԲԴԽ անդամի թեկնածուին գաղտնի են...

«Սպասվում է, որ այսօր Ազգային ժողո­վում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն երեկ քննարկ­ված նախագծերը, որից հետո տեղի կու­նենան քվեարկություններ, և արտա­հերթ նիստի օրակարգը կսպառվի: Սա­կայն ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հակված է այսօր ևս մեկ արտահերթ նիստ գումարել՝ քննարկելու համար Բարձրագույն դատական խորհրդի ան­դամի թեկնածության հարցը: Ինչպես հայտնի է, նախորդ անգամ «Իմ քայլը» խմբակցության անկազմակերպվածության հետևանքով թեկնածու Աննա Մարգարյանը չընտրվեց որպես ԲԴԽ անդամ և այժմ կրկին պետք է ներկա­յացվի ԲԴԽ անդամի թեկնածու, որպես­զի լրացվի այն տեղը, որն առկա է ԲԴԽ անդամների հրաժարականներից հետո:

Սակայն հետաքրքիր է, որ երեկվա դրու­թյամբ դեռևս իշխող ուժի պատգամա­վորների մեծամասնությունը չգիտեր, թե ում թեկնածությունն է ներկայացնելու խմբակցությունը խորհրդարանին վաղը: 

Այդ հարցերով զբաղվում է խմբակցու­թյան ղեկավար Լիլիթ Մակունցը, որը երեկ լրագրողների հետ զրույցում նշել էր, թե օրվա ընթացքում կունենան հս­տակ թեկնածու և այլ մանրամասներ չէր ներկայացրել: Եվ հենց այդ անորոշ­ությունն է պատճառը, որ պատգամա­վորները մինչև օրվա ավարտն այդպես էլ տեղյակ չէին՝ վաղը կանցկացվի արդ­յոք ԲԴԽ անդամի ընտրություն, և, առ­հասարակ, ով է թեկնածուն: 

Ինչպես հայտնի է, մինչ այդ հարցը լիագումար նիստում քննարկելը, թեկնածուն նախ հանդիպումներ պետք է ունենա խմբակ­ցությունների հետ, և եթե այսօր որևէ մեկի թեկնածությունը հաստատվի, ապա վաղը առավոտից կսկսվեն հանդի­պումները խմբակցությունների ներկա­յացուցիչների հետ: Իսկ թեկնածուին գաղտնի են պահում, որ նրա վրա ճնշում չգործադրեն «մութ ուժերը»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: