Այսօր` 30 մայիսին, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը, փոխնախագահ Նարինե Դիլբարյանը եւ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մարգարյանը հանդիպեցին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Արցախի եւ Հայաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունների ամրակայման խնդիրները կառավարման տարբեր մակարդակներում՝ գործադիր, օրենսդիր եւ իրավական, ինչպես նաեւ Արցախի ու Հայաստանի անվտանգության, ժողովրդավարական առաջընթացի ծրագրերը:
Այս մասին հայտնում է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը:



