ԵՄ-ն կաջակցի հայ ժողովրդին սեփական ճակատագիրն ընտրելու հարցում, այդ թվում՝ ԵՄ նոր առաքելության միջոցով: Այս մասին X-ի էջում գրել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։
«Մեր առաջին ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը նշանակալի դիվանագիտական պահ է, և ես շնորհակալություն եմ հայտնում Հայաստանին՝ մեզ Երևանում հյուրընկալելու համար:
Հայաստանն առանցքային հենասյուն է Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում:
Այսօր մենք ավելի սերտ կապեր հաստատեցինք առևտրի, էներգետիկայի և թվայնացման ոլորտներում:
ԵՄ-ն կաջակցի հայ ժողովրդին սեփական ճակատագիրն ընտրելու հարցում, այդ թվում՝ ԵՄ նոր առաքելության միջոցով, որը նպատակաուղղված է արտաքին միջամտությանը հակազդելուն և դիմակայունության ամրապնդմանը»,- գրել է Կալասը:



