Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանութ...

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները շարունակվում են:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄս նախարարությունը։ 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել հուշահամալիր՝ աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով: Նրան ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը:

Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են արված աշխատանքները: Տեղում քննարկվել են մանրամասներ առաջիկա անելիքների վերաբերյալ: