Ժամը 11–ի դրությամբ Վաղարշապատի ընտրություննե...

Այս պահի դրությամբ՝ Վաղարշապատի համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 5283 ընտրող։ Այս մասին հայտնում են ԿԸՀ–ից։

Ժամը 11։00-ի դրությամբ՝ Վաղարշապատ համայնքում ընտրության իրավունք ունեցող 69866 անձանցից քվեարկությանը մասնակցել է 5283 մարդ կամ 7.56 %-ը։

2021 թվականի ՏԻՄ ընտրություններում այս ժամի դրությամբ մասնակցել էր ընտրության իրավունք ունեցողների 3․1 %-ը։

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 16–ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի են ունենում համամասնական ընտրակարգով ավագանու արտահերթ ընտրություններ:

Ընտրություններին մասնակցում է 8 ուժ՝ 7 կուսակցություն, 1 կուսակցությունների դաշինք:

«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք

«Համահայկական ճակատ» կուսակցություն

«Հանրապետություն» կուսակցություն

«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն

«Ժառանգություն» կուսակցություն

«ՔՊ» կուսակցություն

«Հայրենիք» կուսակցություն

Ընտրողների ընդհանուր թիվը նոյեմբերի 7-ի դրությամբ 69.866 է։ Ընտրատեղամասերի թիվը 47, որից 23-ը Էջմիածին քաղաքում, մյուսները 18 գյուղերում։