Ժամանակավորապես փակ կլինի Մատենադարանից Իսահակյան փողոց ընկած հատվածի երթևեկությունը
Նոյեմբերի 18, 2022
Տարածել՝
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 19-ին ժամը 09:00-ից մինչև 18:00-ն, փակ կլինի Մաշտոցի պողոտան՝ Մատենադարանից Իսահակյան փողոց ընկած հատվածի երթևեկությունը: