«Ժամանակ». Լայն վերաձևում Հայաստանի շուրջ. ո՞...

«ՆԱՏՕ-ի ստեղծման 70-րդ տարեդարձի առիթով Միա­ցյալ Նահանգներում տեղի ունեցող արտգործնախարարների հավաքը դարձավ ամերիկա-թուրքական բախ­ման հերթական առիթ: Թուրքիայի արտգործնախարարի հետ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպման առիթով պետքարտուղարությունը հայտ­նել է, որ Պոմպեոն Անկարային զգուշացրել է ռուսական կողմի հետ Ս-400 ՀՀՊ հա­մակարգերի գործարքը ավարտին հասցնելու դեպ­քում աղետալի հետևանքի մասին:

ԱՄՆ-ն վերջին օրերին մի շարք նախազգուշացումներ է հղել Թուրքիային այդ գործար­քից հրաժարվելու համար, իսկ օրերս էլ ԱՄՆ փոխնախագահ Փենսը հայտարարել էր, որ Ան­կարան պետք է ընտրի՝ կա´մ ՆԱՏՕ, կա´մ ՀՀՊ համակար­գեր:

Անկարան իր հերթին դիմադ­րում է և փորձում հակադար­ձել ոչ պակաս կոշտությամբ: Կհասցնի՞ այդ իրողությունը ՆԱՏՕ-Թուրքիա ապահարզա­նի, Թուրքիան ի վերջո կհայ­տարարի՞ ՆԱՏՕ-ից դուրս գա­լու մասին, թե ավելի շուտ Վաշինգտոնն ու Բրյուսելը կթուլացնեն ճնշումը կամ կկորզեն զիջում Անկարայից և կգան համաձայնության: Համենայնդեպս մինչ այժմ կողմերը որդեգրել են այնպիսի դիրքորո­շումներ, որոնց պայմաննե­րում շատ դժվար, գործնակա­նում անհնարին է դառնում փոխզիջումը: Կամ՝ Թուրքիան պետք է հրաժարվի Ս-400-ից: Իսկ դա իր հերթին նշանակե­լու է արդեն ռուս-թուրքական հարաբերության կառուցված­քի փոփոխություն, քանի որ գործարքը բերվել է քաղաքա­կան այնպիսի մակարդակի, որ դրանից հրաժարումը չի կա­րող չբերել երկկողմ հարաբե­րության կառուցվածքի վերա­փոխման: Այլապես կստացվի գործնականում մի իրավիճակ, երբ Անկարան ուղղակիորեն ապտակում է Մոսկվային, իսկ Ռուսաստանը կուլ է տալիս այդ ապտակը:

Այդպիսով, գրեթե աներկբա է, որ ամերիկա-թուրքական կամ Թուրքիա-ՆԱՏՕ հարաբե­րության ներկայիս սրացումը ամենևին լոկ իրավիճակային չէ, այլ առնչվում է անվտանգության միջազգային համա­կարգի լայն տրանսֆորմացիա ենթադրող գործընթացի, որը այլևս ցանկացած ելքի պա­րագայում այդ տրանսֆորմա­ցիային հանգեցնելու է: 

Այլ հարց է, թե ինչպես և որ ուղ­ղության վրա է լինելու ծանրու­թյան կենտրոնը՝ թուրք- արևմտյա՞ն, թե ռուս-թուրքական: Ակնառու է, որ երկու դեպքում էլ այն իր էական նշանակությունն ունի Հայաստանի համար՝ թե' հնարավո­րությունների, թե' իհարկե որոշակի ռիսկերի առումով: 

Դա թերևս աքսիոմատիկ եզ­րակացություն է աշխարհաքաղաքական ցանկացած իրավիճակի համար, սակայն կասկածից վեր է, որ Երևանը պետք է ունենա պատրաստի սցենարներ ծանրության կենտրոնը թե' ռուսական, թե' արևմտյան ուղղությամբ ընկ­նելու պարագաների համար: Մի բան միարժեք է, որ Հայաստանի դիրքորոշման կենտ­րոնում պետք է լինի ինքնիշ­խանության սկզբունքը, քանի որ անգամ ստեղծվող կամ ձևավորվող հնարավորություն­ների օգտագործումը Երևա­նից պահանջելու է բավակա­նին բարդ ու համարձակ որո­շումներ, որոնք հնարավոր չեն առանց ինքնիշխանության»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: