Ստամբուլում Պակիստանի հետ բանակցությունները ձախողվել են պակիստանյան կողմի անիրատեսական պահանջների պատճառով, հայտարարել է Աֆղանստանի փոխարտգործնախարար Մոհամմադ Նաիմը։ Այս մասին հաղորդել է «Բախտար» լրատվական գործակալություն՝ Комерсант-ի փոխանցմամբ։
Նա պնդել է, որ բանակցությունների առաջընթացը, որոնց Աֆղանստանը մասնակցել է բարի մտադրություններով, խոչընդոտվել է Պակիստանի պատվիրակության կողմից համագործակցության բացակայությամբ։
Նոյեմբերի 10-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրապարակել էր Պակիստանի և Աֆղանստանի միջև հակամարտությունը կանխելու նպատակով թուրքական խաղաղապահ նախաձեռնության ծրագիրը: Էրդողանը մտադիր է Իսլամաբադ ուղարկել Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարությունների և հետախուզական գործակալությունների ղեկավարներին՝ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղիները քննարկելու համար: Էրդողանը նաև հայտարարել է, որ չի կորցրել Քաթարում սկսված և Ստամբուլում թուրքական միջնորդությամբ շարունակվող խաղաղության բանակցությունները»դրական արդյունքի հասցնելու հույսը:
Պակիստանի և Աֆղանստանի միջև հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Պակիստանի ռազմաօդային ուժերը հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը հարվածներ են հասցրել Քաբուլի թաղամասերից մեկի և Աֆղանստանի Պակտիկա նահանգի շուկայի վրա: Հարձակման հետևանքով սպանվել են Աֆղանստանում թաքնվող պակիստանյան թալիբների երեք առաջնորդներ:



