Խորհրդարանում հյուրընկալվել են ՀՀ-ում հավատար...

Խորհրդարանում հյուրընկալվել են ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանները

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 11-ին հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ դեսպանների հետ:

ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել են Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությանն առնչվող հարցեր:

Հյուրերի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին, ներկայացրել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի ընթացքը: